Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԲՀԿ-ի այլընտրանքային Մայդանը

ԲՀԿ-ի այլընտրանքային Մայդանը
21.02.2014 | 00:17

ԲՀԿ «դարակազմիկ» ու լուռ համագումարից հետո, որպեսզի իրենց «չաղ-ուրախ-բախտավորության» վրա իջած լռությունը չմատնեն, ԲՀԿ-ի ներկայացուցիչները բացահայտ-թաքուն, այստեղ-այլուր-ամենուր «հայտարարում» են` գնալու ենք մինչև վերջ, կտեսնեք: Թե ԲՀԿ-ի «վերջը» որն է, դժվար է հասկանալ, սակայն «ասողները» նկատի ունեն, որ ելնելու են պայքարի «ռեժիմի» դեմ, Մայդան անեն, իշխանությունը վերցնեն, երկնքից երեք խնձոր գցեն, գիտեք` ում համար:
Այնուհանդերձ, նույն «ասողները» կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնողականության մեջ բավականին կրավորական դերակատարություն են ստանձնել, որովհետև անհրաժեշտ թվով ստորագրություններ կարող են և չհավաքվել: Իհարկե, հեշտ չէ. ասենք, առաջիկայում ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ դարձող Աբրահամ Մանուկյանի համար «ղալամ քաշել» կառավարությանն անվստահություն հայտնելու «վեքսիլի» տակ, երբ նա, ըստ «չար լեզուների», համարվում է Տիգրան Սարգսյանի մտերիմ Նավասարդ Կճոյանի էլ ավելի մտերիմ մարդը: Ստեփան Մարգարյանը, ով մինչև վերջ գնացողների առաջին շարքում է (ժամանակին եղել է ՀՀԿ առաջնորդ, երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականը), ախալքալաքցի Նորոյի մտերիմն է, Նորոն էլ Սերժ Սարգսյանի մտերիմն է: Բելաջոյի Գրիշը` Գրիշա Մարգարյանը, ընդհանրապես այդպես էլ ԲՀԿ-ական չդարձավ, մնաց զտարյուն ՀՀԿ-ական, Բազմասեր Առաքելյանն ու Լյովա Խաչատրյանն էլ եկել էին ԵԿՄ համագումար` Սերժ Սարգսյանին «ակնդրել-ունկնդրելու»:
ՈՒ հենց սա է, որ կոչվում է այլընտրանք, ինչի բացատրությունը հայ քաղաքական միտքը երկար ժամանակ չի կարողանում գտնել. ձևով այլընտրանք, բովանդակությամբ` էլի՛ այընտրանք:
Որքան պարզ ու հասկանալի էր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ